Նիկոլ Փաշինյանը խախտեց լռության օրվա պահպանման սկզբունքը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը.

 «Րոպեներ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, օգտվելով իրեն՝ որպես վարչապետի պաշտոնակատարի սոցիալական կարգավիճակից, ֆեյսբուքյան պաշտոնական էջով հանդես եկավ հայտարարությամբ: Դրանով վերջինս կոչ ու հորդոր ներկայացրեց քվեարկությանը «անպայման» մասնակցելու վերաբերյալ:

Նախ նշված թեկնածուն խախտեց լռության օրվա պահպանման սկզբունքը: Երկրորդ` օգտագործելով իր կարգավիճակը, իրենից գործադիր իշխանության մարմինների ծառայողական կախվածությունը, հորդորեց մասնակցել քվեարկությանը, այն պայմաններում, երբ հանդիսանում է 26 ուժերից մեկի վարչապետի թեկնածու:

Նշվածը ուղիղ քարոզ էր վարչական լծակների կիրառմամբ և ԿԸՀ գործառույթի իբր ստանձմամբ: Գտնում ենք, որ ԿԸՀ-ն անհապաղ պետք է նիստ գումարի և ընտրական գործընթացի այս էական և օրինականությունը վտանգող խախտումը, սույն հայտարարության հիմքերով քննության առարկա դարձնի»:

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝  հունիսի 19-ին, ԱԺ արտահերթ ընտրությունների նախօրեին ուղիղ եթերում քաղաքացիներին հորդորեց գնալ ընտրատեղամասեր և կատարել ընտրություն։

«Հենց հիմա, վաղը, հատկապես վաղը, ձեզնից յուրաքանչյուրը Հայաստանում ունի բարձրագույն իշխանության կարգավիճակ և այդ բարձրագույն իշխանության կարգավիճակն իրացնելու է ընտրական տեղամասեր գնալու և իր ընտրությունը, իր որոշումը, իր քվեարկությունը կատարելու միջոցով։ Ես ուզում եմ բոլորիդ կոչ անել, որ անպայման, անպայման գնաք ընտրական տեղամասեր, կատարեք ձեր ընտրությունը, կատարեք ձեր քայլը, կայացնեք ձեր որոշումը և ձևավորեք կառավարություն»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել