Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունիսի 4-ին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անտառապուրակ հիմնելու նպատակով աշխատանքային խումբ է ձևավորվել։
Կարգադրության մեջ մասնավորապես ասվում է․
«Հիմք ընդունելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի.
1. Երևան համայնքում Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անտառապուրակ հիմնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին՝
ա) ներկայացնել Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անտառապուրակ հիմնելու առաջարկ,
բ) համակարգել Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անտառապուրակի հիմնման աշխատանքները:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանին»:
