Սպան, եթե սոցիալապես ապահովված չէ, ապա հետագա ծառայության համար մոտիվացիա չունի. Նարեկ Ներսիսյան

«Այսօր Զինված ուժերի կարգավորող օրենսդրական բազան առաջին հերթին շատ վատ է կարգավորում պաշտպանության նախարարություն-գենշտաբ հարաբերությունները: Անհասկանալի է՝ Գլխավոր շտաբը ինչպիսի գործառույթներ է իրականացնում, որը չի իրականացնում Պն-ն, ինչպես է կատարում ՊՆ-ի կողմից մշակված քաղաքական հրահանգը»,-այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» ՍԴԿ պատգամավորի թեկնածու Նարեկ Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ պատերազմական և ռազմական իրավիճակներում դժվար է ընդհանրապես որոշել ով է հանդիսանում գլխավոր հրամանատար:

Նարեկ Ներսիսյանը նշում է, որ պետք է բարեփոխվի գիտական-կրթական ոլորտը, քանի որ առանց կրթված զինվորականի հնարավոր չէ ունենալ լավ բանակ:

«Ռազմական մասնագիտությունների մեջ պետք է ստեղծել հնարավորություն, որպեսզի մարդիկ ունենան գիտական կոչումներ»,-նշում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել