Արցախում մինչև 14 տարեկան ուղևորներն այլևս անվճար չեն փոխադրվի

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ մինչև 14 տարեկան ուղևորներն այլևս անվճար չեն փոխադրվի։

«Ուսումնական ժամանակահատվածի ավարտի հետ կապված տեղեկացնում ենք, որ սկսած 2021 թվականի հունիսի 16-ից դադարեցվում է մինչև 14 տարեկան ուղևորների արտոնյալ պայմաններով (անվճար) փոխադրումը»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել