Ես հնարավորություն եմ ունեցել երեկ ծանոթանալու մի գաղտնի զեկույցի․ Սերժ Սարգսյան

Արարատի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է․

«Ես 30 տարի եղել եմ բոլոր այն իրադարձությունների կենտրոնում, որոնք վերաբերում էին մեր ժողովրդի ճակատագրին, ընթացքում զբաղեցրել եմ բարձրաստիճան պաշտոններ և ըստ աշխատանքի բերումի՝ ես տիրապետում եմ հսկայական թվով գաղտնի տեղեկատվության։

Ես, բնականաբար, այդ տեղեկությունների մասին գրեթե չեմ խոսել և շատ-շատ բաների մասին չեմ խոսելու, որովհետև ոչ թե օրենքով արգելված է կամ ես քչախոս եմ, այլ որովհետև որևէ քայլով ես երբեք չեմ վնասել և չեմ վնասելու մեր երկրին, մեր ժողովրդին, նրա անվտանգությանը, որովհետև իմ իմացածի մեծ մասը այնպիսի տեղեկություններ են, որ ուղղակի նորմալ մարդը դրա մասին չպիտի խոսի։

Բայց ասեմ, որ երեկ երեկոյան երևի էս վերջին 3 տարիների ընթացքում միակ լուսավոր կետն էր մի փաստ, որ ինձ ուրախություն պատճառեց։

Ես հնարավորություն եմ ունեցել երեկ ծանոթանալու մի գաղտնի զեկույցի, որում ամփոփված էր պատկամ մարմինների կողմից վիճակագրական տվյալներ։ Եվ այդ վիճակագրական տվյալները համապարփակ, հանրապետության մասշտաբով էին և վերաբերվում էին ընտրությունների արդյունքներին։

Այդ փաստաթղթի համաձայն՝ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն։ Այդ տեղեկությունը մեզ բոլորիս պետք է ոգևորի և ոչ միայն այն պատճառով, որ ընտրությունների արդյունքում սրանց ուղարկելու ենք տուն։

Մեր ժողովուրդն էմոցիոնալ է, շատ-շատ պարագաներում դյուրահավատ է, բայց այս 3 տարիների ընթացքում մենք գրեթե ամեն օր խոսում էինք այն մասին, որ մեր ժողովրդի մի հատվածը հմայված է, որ մեր ժողովրդի մի մասը ու զգալի մասը կախարդված է։ Բայց այս կորուստներից հետո, այդքան զոհերից հետո վստահաբար ասում եմ՝ մեր ժողովրդի աչքերը բացվել են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել