Այսօր գազի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները Կառավարության շենքի մոտից երթով հասել են Սարյան 22, ապա Բաղրամյան 26` ՀՀ նախագահի նստավայր:
Սարյան 22-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները հայտնել են, որ գազի գինը բարձրանալու է:
Այնուհետև ակտիվիստ Անի Կաղինյանը Բաղրամյան 26-ում նամակ է փոխանցել ՀՀ նախագահի աշխատակազմին` իրենց դժոգությունը հայտնելով խնդրի վերաբերյալ: Նամակին կից նաև ստորագրահավաքի մասնակիցների անուններն են ուղարկվել:
Ֆոտոալբոմը` շուտով:
Իրավաբան.net