Դիմում եմ այն ուսուցիչներին, ովքեր շարունակում են լինել նիկոլական․ Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գևորգյանը Տելեգրամի իր էջում գրում է․

«Տեսա մի տեսագրություն, որտեղ Նիկոլի գրքից դրվագներ են ներկայացվում։ Այն, ինչ գրված է Նիկոլի կողմից, և շատերը դա չեն կարդացել՝ այդ թվում նրա աջակիցները, վկայում է (վերջինիս) բարոյալքման, անհասկանալի հակումների և հայրենասիրության լիարժեք բացակայության մասին։ Այդ տողերի հեղինակը չորս երեխաների հայր է:

Հիմա արդեն պարզ է, թե ինչու էին նիկոլականները դպրոցներում սկսել պայքարել ազգային դաստիարակության և եկեղեցու ներկայության դեմ։ Նրանք փորձում են դաստիարակել իրենց նմաններին։ Դա կլինի հայկական հազարամյա քաղաքակրթության վերջը։

Դիմում եմ այն ուսուցիչներին, ովքեր շարունակում են լինել նիկոլական: Թանկագին ուսուցիչնե՛ր։ Մի պահ մտածեք այն մասին, թե ում եք դուք մեծարում!! Կարդացեք նրա՝ այլասերությամբ լցված տողերը, արեք ձեր նոր հետևությունները և միայն դրանից հետո մտեք ուսումնական դասարաններ՝ մեր երեխաների մոտ։ Իսկ դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ, ինչպես նաև ԲՈՒՀ-երի ռեկտորներ, եթե հեռացման կամ քրեական հետապնդման վախի ներքո աջակցելու եք բարոյական այլանդակության վերարտադրությանը, դա նշանակում է մեր երկրում պատվի, խղճի և արժանապատվության դարաշրջանի ավարտ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել