Վրաստանում ուժեղ հրդեհ է բռնկվել․ այրվել է շուրջ 12 ավտոմեքենա

Վրաստանի Ռուսթավի քաղաքում ՝ Թբիլիսիից 25 կմ հեռավորության վրա գտնվող ավտոմեքենաների մաքսազերծման տերմինալում ուժեղ հրդեհ է բռնկվել։

Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Գրուզիան»։

Նախնական տեղեկություններով ՝ այրվել է 12 մեքենա:

Հրդեհի մարմանը մասնակցել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ութ բրիգադներ: Հրդեհը տեղայնացնելու և մարելու համար պահանջվել է մոտ մեկ ժամ:

Ըստ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ՝ հրդեհի պատճառներն անհայտ են, ենթադրաբար, պատճառ են հանդիսացել անսարք էլեկտրական լարերը:

Օրվա ավարտին մասնագետները պետք է հաշվարկեն հասցված վնասը: Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել