ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց իմ հեղինակած՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Եվ այսպես, համաձայն նոր կարգավորումների՝ այն դեպքում, երբ դպրոցում չի համալրվի ուսուցչի թափուր հաստիքը մանկավարժի որակավորում ունեցող անձի կողմից, այն կարող է զբաղեցնել առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը, եթե վերջինս մասնակցել է համապատասխան կրթական ծրագրով նախատեսված դասընթացների և կուտակել մանկավարժության համապատասխան կրեդիտներ»: