Ինչ կենսագրություն ունի Ուկրաինայում նորանշանակ ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը

Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 1-ին  հրամանագիր է ստորագրել, որում ասված է.

«Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև)»:

Իրավաբան․net-ը ներկայացնում է Վլադիմիր Կարապետյանի կենսագրությունը։


Կրթություն

1986-1993թթ․ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, արաբերեն լեզվի և գրականության մասնագետ

Աշխատանքային գործունեություն

1995-1996 ՀՀ արտաքին գործերի նախարարություն ԱՊՀ վարչության ԱՊՀ երկրների բաժնի կցորդ,
1996-1997 Ուկրաինայում ՀՀ դեսպանության երրորդ, այնուհետև՝ երկրորդ քարտուղար,
1997-1998 ԱԳՆ ԱՊՀ վարչության ԱՊՀ երկրների բաժնի պետի պաշտոնակատար
1998-1999 ԱԳՆ ԱՊՀ վարչության ԱՊՀ երկրների բաժնի պետ
1999-2001 ԱԳՆ անվտանգության և սպառազինությունների վերահսկողության վարչություն, անվտանգության գծով համագործակցության բաժնի պետ,
2001-2004 Վրաստանում ՀՀ դեսպանություն, խորհրդական,
2004-2006 ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության մամուլի հետ կապերի բաժնի պետ,
2006-2008 ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության բաժնի պետ, մամուլի քարտուղար,
2008-2013 «Հայ ազգային կոնգրես կուսակցություն», արտաքին հարաբերությունների պատասխանատու,
2013-2019 «Հայ ազգային կոնգրես կուսակցություն», արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ,
2019-2020 ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
2021թ հունիսի 1-ին նշանակվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուների իմացություն

ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն և արաբերեն

Ընտանեկան կարգավիճակ

ամուսնացած է, ունի երկու որդի և դուստր

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել