«5165 » շարժման համահիմնադիր Կարին Տոնոյանը կոչով է հանդես եկել, որում ասված է․
«Հայ, արթնացիր, ապագայիդ Տե՛ր դարձիր….
Հայ երիտասարդ, ազգերի կյանքում կան ժամանակներ, երբ որդիները ստիպված են պայքարել հայրերի դեմ. հայրերի, որոնց «գործունեության» արդյունքում մեր Մեծ Հայրենիքից վերջին «մի բուռ հողին» է վտանգ սպառնում արդեն:
Արիացիր, ապագան քոնն է, տեր կանգնիր այդ ապագային:
«5165» շարժումը քո կանչն է, քո գործելու ասպարեզը, քո հնարավորությունը:
Միացիր քո նմաններին և բացիր քո վերելքի ճանապարհը՝ մինչև 5165 մ բարձրությամբ Սրբազան լեռն Հայոց՝ Արարատի օրհնությամբ, Արարատի կանչով»: