Ի՞նչ է ենթադրում կտակների տվյալների բազան

Նախ նշենք, որ նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգը (այսուհետ` հայեցակարգ) նոտարական գործողությունների` ժամանակակից տեղեկատվական համակարգերի միջոցով իրականացման նպատակների և հիմնական ուղղությունների նկատմամբ պաշտոնական մոտեցումների համակարգ է:

Նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ նոտարին հնարավորություն կտրվի նոտարական գործողությունների կատարման համար մի շարք փաստաթղթեր կամ տեղեկատվություն ստանալ անձամբ, առցանց եղանակով` զերծ պահելով դիմողին լրացուցիչ փաստաթղթեր այլ մարմիններից ստանալու պարտականությունից:

Այս առումով հատկապես կարևոր է կտակների տվյալների միասնական բազայի ստեղծումը:

Այսպես.

Կապահովվի կտակների գաղտնիությունը (ինչպես կտակի գոյության փաստը, այնպես էլ դրա բովանդակությունը): Այն պետք է միացված լինի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին, սակայն այնպես, որ անձի մահվան գրանցումից հետո միայն հղում կկատարվի նոտարական գրասենյակին և դրանից հետո միայն նոտարը (և ազգականները) կարող են բացել կտակը: Նշված համակարգը հնարավորություն կտա ապահովելու մահացածի ժառանգական իրավունքը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել