Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում մահացել է ադրբեջանցի զինծառայող Էլմիր Շուքյուրովը։ Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ աղբյուրի՝ ադրբեջանցի զինծառայողը մահացել է ոչ մարտական պայմաններում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։