Զարզանդ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ Արդարադատության Նախարարության Էրեբունի ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում 26.09.2012թ.-ին առանց իրացնելու նպատակի` իր օգտագործման համար փորձել է ապօրինի ձեռք բերել խոշոր չափի` 4,06 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց:
Ինչպես տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից, գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի՝
1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net