Պահանջում էր ՃՈ-ի որոշման վրա վաղեմության ժամկետ տարածել

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հ.Ասատրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:

Ինչպես տեղեկացանք www.datalex.am կայքից, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը, դիմելով դատարան, հայտնել է, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.3-րդ հոդվածի համաձայն` պատասխանողը ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 24.06.2011թ. որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի՝ տուգանքի 5.000 դրամի չափով, որը, համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի, հնգապատկվել է և կազմում է 25.000 դրամ։

Դատարանի գնահատմամբ անհիմն է պատասխանողի փաստարկն այն մասին, որ որոշումը ենթակա չէ կատարման, քանի որ անցել է վաղեմության ժամկետը: Տվյալ դեպքում ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության թիվ ԱԳ 423647 որոշումը կայացվել է 24.06.2011թ., իսկ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը նշված որոշման հիմքով գումարի բռնագանձման հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան 26.11.2011թ., որը դատարանում մուտքագրվել է 16.05.2012թ.։

Նման պայմաններում վարչական դատարանը գտել է, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից վարչական տույժ նշանակելու մասին որոշման կատարման համար գումարի բռնագանձման պահանջը ներկայացվել է վերը նշված օրենսգրքով սահմանված ժամկետներում, իսկ պատասխանողի վկայակոչված փաստերը չեն կարող հիմք հանդիսանալ հայցը մերժելու համար։

Դատարանը վճռեց ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հայցը բավարարել։ Հրայր Ասատրյանից հօգուտ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության բռնագանձել 25.000 ՀՀ դրամ։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել