Նախկինում դատվածություն չունեցող Ռիմա Գ.-ն մեղադրվում է նրանում, որ ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տրամադրել է գումար Սաթիկ Ս.-ին, Արթուր Հ.-ին, Սուրեն Կ.-ին:
Այնուհետև Ռիմա Գ.-ն Սուրեն Կ.-ի մոր` Սիմիզար Հ.-ի կամքին հակառակ մուտք է գործել բնակարան` խախտելով Սիմիզար Հ.-ի անձեռնմխելիության իրավունքը:
Նախկինում դատվածություն չունեցող Քնարիկ Հ.-ը մեղադրվում է նրանում, որ օժանդակել է Ռիմա Գ.-ի կողմից վաշխառություն կատարելուն:
Գործով երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net