Իսրայելական բանակը պատրաստվում է ցամաքային ռազամական գործողություն իրականացնել Գազայի հատվածում

Իսրայելցիները ցամաքային գործողություններ են ծրագրում Գազայի հատվածում, ասել է Պաշտպանության բանակի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Գազայի ստորաբաժանումներում զորքերը գտնվում են նախապատրաստման տարբեր փուլերում՝ ներառյալ գլխավոր շտաբի ղեկավարության ցուցումները, սակայն նման գործողություն իրականացնելու հրաման դեռևս չկա», – ասել է նա ճեպազրույցում:

Հիշեցնենք, որ Պաղեստինի անկլավի սահմաններին վերջին տարիների ամենամեծ սրացումը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Երեքշաբթի՝ մայիսի 11-ի առավոտյան բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, նրանց 90% -ը կանգնեցվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից: Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ Գազայի հատվածից արձակված հրթիռների շուրջ մեկ երրորդը պայթել է Պաղեստինի անկլավում՝ մինչև Իսրայելի հետ տարանջատման ցանկապատ հասնելը։ Իսրայելցի զինվորականները պատասխանել են՝ խոցելով նշված հատվածում պաղեստինյան խմբավորումների 130 ռազմական թիրախներ՝ սպանելով 15 գրոհայինների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել