Գազայի հատվածից Իսրայելի տարածքի հրթիռակոծության հետևանքով իսրայելցի զինվորական է զոհվել։ Այս մասին Twitter-ում գրառմամբ հայտնել է այդ երկրի Պաշտպանության բանակը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ զոհվածը 21 տարեկան էր։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցավակցել է զինծառայողի ընտանիքին։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հանդիսացող «Իզեդդին ալ-Քասամ» խմբավորումն իր հերթին հայտարարել է Իսրայելի կողմից անկլավի հրթիռակոծության հետևանքով իր առաջնորդներից մեկի մահվան մասին։
«Հայտնում ենք «Իզեդդին ալ-Քասամ»-ի հրամանատարներից մեկի՝ Գազայի համար պատասխանատու Բասամ Իսայի զոհվելու մասին»,- պաղեստինյան շարժման հաղորդագրությունն է ներկայացրել է Dunya Al Watan-ը, գրում է ՏԱՍՍ-ը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսպիսով, Իսան դարձել է 2014 թվականից ի վեր ՀԱՄԱՍ-ի ամենաբարձրաստիճան առաջնորդը, որը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով։