Կազանի դպրոցի վրա հարձակում գործած անձը կալանավորվեց

Կազանի դատարանը կալանավորել է դպրոցի վրա հարձակման համար մեղադրվողին, հայտնում է «ՏԱՍՍ»-ի թղթակիցը:

Դատախազը հայտարարել է, որ Իլնազ Գալյավիևն ամբողջությամբ իրեն մեղավոր է ճանաչել հանցագործության կատարման համար:

«Նրան մեղադրանք է առաջադրվել <…>, և նա լիովին ընդունել է իր մեղքը [հանցագործությունը] կատարելու մեջ», – դատարանում ասել է դատախազը:

Հիշեցնենք, որ դպրոցում հրաձգությունը սկսվել է 09:20-ին։ Ըստ Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության՝ այդ պահին շենքում եղել է 714 երեխա և շուրջ 70 աշխատակից, այդ թվում ՝ 52 ուսուցիչ:

Իրավապահ մարմինները հայտնում են, որ մոտ 20 րոպեում մարդիկ տարհանվել են դպրոցից: Զինված անձը գործել է միայնակ:

Ականատեսի խոսքով՝ հարձակման ժամանակ որոտացել է պայթյունը, ապա սկսվել են կրակոցները: Մի քանի երեխա ցատկել է երրորդ հարկի պատուհանից:

Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը հաղորդում է ինը զոհվածների մասին, որոնցից յոթը երեխաներ են: 21 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ՝ 18 երեխա և երեք մեծահասակ:

8 տուժածներ գտնվում են ծանր վիճակում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել