Արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է առանց դաշինքի։
Այս մասին հայտնում է ՔՊ անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարն է Սուրեն Պապիկյանը, շտաբի մյուս անդամները՝ Արայիկ Հարությունյանը, Արսեն Թորոսյանը և Ռոմանոս Պետրոսյանը»,- նշել է նա։