Իսրայելի կողմից 13 հարկանի բնակելի շենք է ոչնչացվել

Իսրայելի ռազմաօդային ուժերը այսօր՝ մայիսի 11-ի երեկոյան, ոչնչացրել են Գազա քաղաքի 13-հարկանի բնակելի շենք:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ականատեսը:

«Իսրայելական ռազմական ինքնաթիռներն այսօր երեկոյան ոչնչացրել են Հանադի 13-հարկանի բնակելի շենքը Գազայում։ Ավելի վաղ 13-հարկանի բնակելի տան ադմինիստրատոր Խանադին հեռախոսազանգ է ստացել, նրան հայտնել են, որ Իսրայելը մտադիր է ռմբակոծել շենքը»,- հայտնել է ականատեսը:

Նա հավելել է, որ այդ և հարևան շենքերի բոլոր բնակիչները լքել են իրենց տները ՝ վախենալով ավերածություններից:

Տեսանյութն՝ այստեղ։

Երեկ՝ մայիսի 10-ի երեկոյան, «Ալ Քասամ» բրիգադները սպառնացել են գնդակոծել Թել-Ավիվը, եթե Իսրայելը ռմբակոծի Գազայի հատվածում բնակելի տները:

Հիշեցնենք, որ Պաղեստինի անկլավի սահմաններին վերջին տարիների ամենամեծ սրացումը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Երեքշաբթի առավոտյան բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, նրանց 90% -ը կանգնեցվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից: Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ Գազայի հատվածից արձակված հրթիռների շուրջ մեկ երրորդը պայթել է Պաղեստինի անկլավում՝ մինչև Իսրայելի հետ տարանջատման ցանկապատ հասնելը։ Իսրայելցի զինվորականները պատասխանել են՝ խոցելով նշված հատվածում պաղեստինյան խմբավորումների 130 ռազմական թիրախներ՝ սպանելով 15 գրոհայինների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել