Հնդկաստանի Բիհար նահանգի իշխանությունները այսօր՝ մայիսի 11-ին, Գանգես գետից ավելի քան 70 դիակ են հայտնաբերել, որոնք, ենթադրվում է, որ գետ են նետվել գետի վերևում գտնվող Ուտար Պրադեշ նահանգից, որտեղ գտնվում է հինդուական Վարանասի քաղաքը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Բիհարի կառավարությունը հետաքննում է Գանգես գետում հայտնված դիակների ողբերգական դեպքը։ Դիակները վերևից են հասել Բիհար: Դիահերձումից հետո մեր բժիշկները հաստատեցին, որ դրանք 4-5 օրվա են», – ասել է Բիհարի նահանգապետը՝ նշելով, որ իշխանությունները Գանգեսից դուրս են բերել 71 մարմին:
Ըստ տեղի բնակիչների՝ Գանգես գետ մարմինները նետելու պատճառը դիակիզման կամ թաղման բարձր գինն է Հնդկաստանում COVID-19-ի դեպքերի ռեկորդային աճի ֆոնին: