Եվս մեկ շարժական պատվաստումային խումբ է գործում` Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ․ ԱՆ

Այսօրվանից ևս մեկ շարժական պատվաստումային խումբ է գործում` Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ: Այս մասին հյատնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե «ԱստրաԶենեկա» և թե «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով:

Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել