Մենք գնում ենք ճիշտ ճանապարհով․ Փաշինյանը՝ դատաիրավական համակարգի մասին

Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին՝ կապված դատաիրավական համակարգի հետ, ասաց․

«Ես չեմ ասել, որ մեր դատական համակարգը անթերի է։ Ես բոլորովին ուրիշ բան եմ ասել։ Ես ասել եմ, որ տեղի են ունեցել խորքային փոփոխություններ․ որոնց շահառուները մարդիկ են, ՀՀ քաղաքացիները։ Ինչքան ես գիտեմ, Կառավարություն ներխուժած քաղաքացիներից կալանավորված մարդիկ կան, և Ազգային ժողովի նախագահի դեմ հարձակումն իրականացրած քաղաքացիներից էլ կալանավորված անձ կա։ Բայց քննության որակը բարձրացնելու և ամբողջականացնելու անհարժեշտություն կա։ Այո, կան գործեր, որոնք հանրային ուշադրություն են վերցնում, բայց ամբողջ դատաիրավական գործընթացը միայն այդ գործերը չեն։ Ես անում եմ շատ կարևոր արձանագրում, ասում եմ, որ այսօր անմեղ մարդիկ բանտում չեն հայտնվում։ Այո, հնարավոր է, որ կան մարդիկ, որոնք պետք է բանտում լինեն, բայց ազատության մեջ են, բայց անմեղ մարդիկ բանտում չեն հայտնվում, և ես դա շատ մեծ ձեռքբերում եմ համարում։ Ես չեմ կարծում, որ իմ ասածը պետք է ընկալվի այնպես, որ մեր դատաիրավական համակարգը հասել է կատարելության։ Թույլ տվեք պնդել, որ ես եկել եմ այն համոզման, որ մենք գնում ենք ճիշտ ժանապարհով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել