Նիդեռլանդներում ադրբեջանցին դանակով հարձակվել է հայ կնոջ վրա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Նիդեռլանդներում ադրբեջանցին դանակով հարձակվել է հայ կնոջ վրա՝ վերջինիս ազգային պատկանելության պատճառով:

Այս մասին հայտնում է «Ինֆոտեկա 24»-ը։

Տուժածի անունը լրատվականի տեղեկություններով Աննա է։ Նա գտնվում է ծանր վիճակում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Այս փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն փակ քննություն է կատարվում, մանրամասները չեն բացահայտվում:

Թարմացում․ Լրատվականի աղբյուրների հաղորդմամբ՝ հարձակվողները եղել են մի քանիսը։ Նրանք արդեն ձերբակալվել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել