Վարձկանությունը հանցագործություն է

Վարձկանությունը հանցագործություն է:

Նախ նշենք, որ վարձկան է համարվում հատուկ հավաքագրված անձը, ով գործում է նյութական հատուցում ստանալու նպատակով և զինված ընդհարմանը կամ ռազմական գործողություններին մասնակցող պետության քաղաքացի չէ, մշտապես չի բնակվում դրա տարածքում, ընդգրկված չէ ընդհարման մեջ գտնվող պետության զինված ուժերի անձնակազմում և այլ պետության կողմից ուղարկված չէ զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար:Վարձկան հավաքագրելը, ուսուցանելը, ֆինանսավորելը կամ այլ ձևով նյութապես ապահովելը, ինչպես նաև զինված ընդհարումներում կամ ռազմական գործողություններում նրան օգտագործելը՝
պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Նշված արարքները, որոնք կատարվել են՝
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) ակնհայտ անչափահասին ներգրավելով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:
Վարձկանի մասնակցությունը զինված ընդհարումներին կամ ռազմական գործողություններին՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել