Մահացած կենսաթոշակառուների անունով յուրացրե՞լ են գումարներ

Կ. Ե.-ին, Ռ. Հ.-ին, Վ. Բ.-ին և Ա. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարային ծառայության պետի 2002թ. հունվարի 3-ի թիվ 11-Կ, ապրիլի 1-ի թիվ 58-Կ, սեպտեմբերի 30-ի թիվ 115-Կ և ապրիլի 7-ի թիվ 41-Կ հրամաններով մինչև 2010թ. դեկտեմբերն աշխատելով նույն ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Խորհրդային-1» տարածքային ստորաբաժանումում որպես վճարող-տեսուչներ, հանդիսանալով նյութական պատասխանատու անձինք և օժտված լինելով կենսաթոշակների վճարման լիազորություններով` իրենց վստահված կենսաթոշակների գումարներից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակելու դիտավորությամբ, տեղեկանալով կենսաթոշակառուների` ՀՀ-ից բացակայելու կամ մահվան մասին, ինչպես նաև տեղեկացված լինելով, որ մահվան փաստը սոցիալական ապահովության տարածքային բաժնում անհայտ է և հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները ընդգրկված են մնացել կենսաթոշակների վճարային ցուցակներում, օգտվելով այդ հանգամանքներից` 2005-2010թթ. ընթացքում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելով` նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են` առանձնապես խոշոր չափերի` Կ. Ե.-ը ընդհանուր` 6.556.260 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, Ռ. Հ.-ը` 12.573.981, Վ. Բ.-ը` 3.992.831, իսկ Ա. Ե.-ը` 5.688.163 ՀՀ դրամ գումարներ:

Գործով երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում, իսկ Վ.Բ.-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել