Այսօր հայտնի կդառնա Կառավարության նոր կազմը

Այսօր տեղի կունենա ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստը, որին կհաջորդի խորհրդի նիստը: Այդ ժամանակ կորոշվի ՀՀ կառավարության նոր կազմը:

Տեղեկացնենք, որ, ըստ Սահմանադրության, Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում (Տիգրան Սարգսյանը վարչապետ է նշանակվել ապրիլի 19-ին):

Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում (վերջնաժամկետը լրանում է մայիսի 9-ին):

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել