Վրացական ավիաընկերությունը նախատեսում է կանոնավոր չվերթներ Թբիլիսի-Երևան-Թբիլիսի ուղղություններով

Վրացական «Myway Airlines» ավիաընկերությունը նախատեսում է կանոնավոր չվերթներ իրականացնել Թբիլիսի-Թել Ավիվ-Թբիլիսի և Թբիլիսի-Երևան-Թբիլիսի ուղղություններով:

Այս մասին հայտնում  է 1tv.ge-ն։

Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ներկայացրած դիմումի համաձայն, այդ ուղղություններով թռիչքները կիրականացվեն ըստ հետևյալ ժամանակացույցի:

Թբիլիսի-Թել Ավիվ-Թբիլիսի, հունիսի 2-ից հոկտեմբերի 28-ը, յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին. Թբիլիսի-Երեւան-Թբիլիսի, մայիսի 15-ից հոկտեմբերի 30-ը, ամեն օր:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ավիաընկերությանը շահագործման լիցենզիա է տրամադրել այս տարվա ապրիլի 20-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել