«Պիտի համակերպվենք այս ամենի հետ, չնայած չի ստացվում»,-ասում է արցախյան պատերազմում զոհված Հենրիկ Էլոյանի քույրը՝ Սեդա Վարդանյանը:
Մայրը՝ Համեստ Վարդանյանը պատմում է, որ Հենրիկը պատերազմում վիրավորում է ստացել, եկել է և նորից վիրավոր, բաց վերքով տարել են ռազմաճակատ:
«Սիսիանից հոկտեմբերի 26-ի առավոտն են տարել Շուշիի բերդ, մի օր պահել են Շուշիում: Եթե Սիսիանի իվանդանոցում չխաբեին, ես իմ երեխուն կպահեի Երևանում կվիրահատեին»,-ասում է մայրը:
Մայրը պատմում է, որ որդին շատ է սիրել նուռ, երբ վիրավոր պառկած է եղել մայրը նուռ է առաջարկել, բայց տղան ասել է, որ 3 օր, և՛ հացի, և՛ ջրի փոխարեն նուռ են օգտագործել:
Հենրիկ Էլոյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 25-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին:
Մանրամասները՝ տեսանյութում