Թուրքիան հայտնել է, որ Ռուսաստանը կարող է ձեռք բերել թուրքական ռազմական արդյունաբերության ցանկացած արտադրանք

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասել է, որ Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, կարող է ցանկացած արտադրանք գնել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունից:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է վաճառում նրանց, ովքեր դրանց կարիքը ունեն: Այս գործարքը [Ուկրաինայի հետ] ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Եթե Ռուսաստանին անհրաժեշտ է գնել մեր արտադրանքը, ապա կարող է գնել այնպես, ինչպես մենք նրանցից գնեցինք S-400», – ասել է նախարարը «Հաբեր Թուրք» հեռուստաընկերության եթերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել