Անձը պարտավոր չէ՞ հիմնավորել վարչական մարմնին ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը

Վարչարարություն իրականացնելիս վարչական մարմինները պետք է առաջնորդվեն հավաստիության կանխավարկածով:

«Հավաստիության կանխավարկածը նշանակում է, որ վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:

Այսինքն՝ անձը պարտավոր չէ՞ հիմնավորել վարչական մարմնին ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը: Միևնույն ժամանակ, պետք է իմանալ, որ անձինք պատասխանատվություն են կրում վարչական մարմիններին կեղծ տվյալներ, տեղեկություններ ներկայացնելու համար», -Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:

Վարչական մարմիններին արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:

Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել