Սպիտակ տան խոսնակը ասել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է կանխատեսելի և կայուն հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ:
Այս մասին հայտնում է RT-ն։
«Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ մեր մոտեցումը հետևյալն է. մենք ակնկալում ենք, որ հարաբերությունները մարտահրավեր կլինեն, դժվար զրույցները կշարունակվեն և մենք պատրաստ ենք գործ ունենալ դրանց հետ: Բայց մեր նպատակն է կանխատեսելի և կայուն հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, վարել զրույցներ և երկխոսություն», – հայտնել է խոսնակը։
Նա բացատրել է, որ Սպիտակ տան նպատակների թվում է «համատեղ աշխատանքը՝ հանուն փոխադարձ շահերի»:
Ինչպես արդեն հայտնել էինք, ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինին հրավիրել է գագաթաժողով անցկացնել երրորդ երկրում։
«Նախագահ Բայդենը վերահաստատեց իր նպատակը՝ կառուցել կայուն և կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ՝ ԱՄՆ շահերին համահունչ, և առաջիկա ամիսներին առաջարկել է գագաթնաժողով անցկացնել երրորդ երկրում՝ քննարկելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի առջև ծառացած հարցերի ամբողջական շրջանակը», – ասված է հայտարարության մեջ: