Ֆրանսիայի պետքարտուղար Քլեմենտ Բոնը նշել է, որ Եվրամիությունը պատրաստել է մի շարք միջոցառումներ, այդ թվում ՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ, որոնք կարող են կիրառվել, եթե Անկարան շարունակի ագրեսիվ դիրք զբաղեցնել:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Մենք չենք ցանկանում սրել իրավիճակը, սակայն պաշտպանում ենք մեր շահերը: Թուրքիան պետք է ասի՝ պատրա՞ստ է լարվածությունը թուլացնելու ազդակներ տալ: Հիշատակվում են մի շարք իրավիճակներ, որտեղ այդ ազդեցությունն ի հայտ է գալիս՝ արևելյան Միջերկրական ծով, Լիբիա, Սիրիա: Մենք ականատես ենք եղել այլ գործողությունների Կովկասում», – ասոլ է Բոնը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նա նշել է, որ Թուրքիան պետք է ընտրի, թե որ դիրքում մնա: «Ընտրեք դեէսկալացիա կամ մնացեք այս ագրեսիվ դիրքում: Եվ այդ ժամանակ Եվրոպան պատրաստ կլինի պատասխանել: Մենք պատրաստել ենք մի շարք միջոցառումներ՝ ներառյալ պատժամիջոցներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել», – շեշտել է նա: