ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինին հրավիրել է գագաթաժողով անցկացնել երրորդ երկրում, հայտնում է Սպիտակ տունը:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունից։
«Նախագահ Բայդենը վերահաստատեց իր նպատակը՝ կառուցել կայուն և կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ՝ ԱՄՆ շահերին համահունչ, և առաջիկա ամիսներին առաջարկել է գագաթնաժողով անցկացնել երրորդ երկրում՝ քննարկելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի առջև ծառացած հարցերի ամբողջական շրջանակը», – ասված է հայտարարության մեջ: