Թուրքիան Վրաստանի ԶՈՒ-ին տեխնիկա է փոխանցել

Թուրքիայի Հանրապետության կառավարությունը Վրաստանի Զինված ուժերին Մառնեուլիի օդանավակայանի նյութական ու տեխնիկական հնարավորությունները բարելավելու նպատակով, տարբեր տեսակի հատուկ տեխնիկա է փոխանցել: «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն տարածել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչության հաղորդմամբ, տեխնիկայի փոխանցումը տեղի է ունեցել երկու պետությունների կողմից ստորագրված «Ռազմական ֆինանսական ոլորտում համագործակցության պայմանագրի» շրջանակներում:

Տեխնիկայի փոխանցման պաշտոնական միջոռացումը տեղի է ունեցել Մառնեուլիում, խառը ավիացիոն էսկադրիլիի բազայում: Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի ՊՆ Ջուանշեր Բուրճուլաձեն, Վրաստանում Թուրքիայի հանրապետության դեսպան Ֆատմա Ջերեն Յազգանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ երկու կողմերից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել