Շենգավիթ վարչական շրջանի 12|05 ընտրատեղամասում ընտրախախտման դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցին փոխանցեց տվյալ տեղամասի հանձնաժողովի քարտուղար Մելանյա Մկրտչյանը:
Վերջինիս հաղորդմամբ ժամը 16:00-ի դրությամբ գրանցված 1560 ընտրողից քվեարկել է մոտավորապես 800-ը:
Նույն ընտրատեղամասի դիտորդ Գայանե Ավետիսյանը Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրավիճակը վերահսկվում է և կուտակումներ չեն եղել. «Միայն մի քաղաքացիություն չունեցող անձ է ցանկացել ընտրություն կատարել և մի դիտորդ առանց արտոնագրի է ներակայացել: Նշված երկու դեպքերն էլ կանխվել են»:
Աղբյուրը` Իրավաբան.net