Ստամբուլում երեք մարդ է ձերբակալվել չեչեն և վրացի քաղաքացիների միջև զինված բախման գործով

Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում ձերբակալել է երեք մարդու՝ կապված չեչեն և վրացի քաղաքացիների զինված առճակատման հետ: 1tv.ge-ի փոխանցմամբ՝  հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Տեսագրությունները ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ կասկածյալները միկրոավտոբուսով փախել են դեպքի վայրից:

Ադրբեջանի եւ Չեչնիայի քաղաքացիները սպանվել են Ստամբուլում Վրաստանի քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած հրաձգության արդյունքում:

Ըստ հաղորդագրությունների, վրացական եւ չեչենական խմբավորումների միջեւ առճակատումը տեղի է ունեցել Ստամբուլի Բասաքշեհիր շրջանում: Բախումների արդյունքում երկու մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են: Վեճի պատճառը անշարժ գույքի վաճառքից ստացված եկամուտն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել