Ինձ համար մեծ պատիվ էր Կոմանդոսի հետ անձնական ջերմ հարաբերություններ ունենալը․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցավակցական ուղերձ է հղել գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ։

Ուղերձը ներկայացնում ենք ստորեւ․

«Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի մահը մեծ կորուստ է մեզ համար։

Նա մեր ռազմական հաջողությունների գլխավոր կերտողներից մեկն էր ու վերջին տասնամյակներին իր հաղթական կերպարով գոտեպնդում էր մեզ։ Ինձ համար մեծ պատիվ էր Կոմանդոսի հետ անձնական ջերմ հարաբերություններ ունենալը։

Հանգչի՛ր խաղաղությամբ, Զորավար։ Քո սերմանած հաղթանակի գաղափարը միշտ մեզ հետ կմնա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել