Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիներին, և, այդ համատեքստում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

Արման Բաբաջանյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել իրենց կուսակցության մոտեցումներն ու տեսակետները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել