Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Արագած համայնքում հայտարարել է, որ հետպատերազմյան կարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ երկրում գեթ մեկ կրակոց չի հնչել։
«Նոյեմբերի 9-ից հետո, դուք գիտեք, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում։ Եղել են հարձակումներ, եղել է բաց հրապարակային ահաբեկչության քարոզ, ատելության խոսք, էմոցիոնալ վիճակ։ Բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել մի փաստի վրա, որը աննախադեպ է համաշխարհային պատմության մեջ․ այս ընթացքում ՀՀ-ում մի հատ կրակոց չի հնչել։ Մենք այս ամեն ինչի միջով անցել ենք ու մի հատ կրակոց մինչև այսօր չի հնչել։ Սենց բան աշխարհի ոչ մի երկրում չէր կարող լինել և չի եղել։ Սա, առաջին հերթին, մեր ժողովրդի ձեռքբերումն է, որովհետև բոլոր պոնտենցիալ կրակողները գիտեին՝ ժողովուրդը չի ների»։
Նա նշեց, որ պատերազմի ընթացքում կռվել ցանկացողներին, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչներին ահռելի քանակությամբ զենք է բաժանվել։ Իսկ իրավապահ համակարգի ներկայացուցիչները, որոնց խնդիրը իրավակարգը պահպանելն է, գործուղվել են առաջնագիծ․ «Բա, դավաճանության մեջ ներգրավված իշխանությունը կամ վարչապետը էդքան չի «ֆայմում», որ պոնտենցիալ ընդդիմադիրներին զենք է բաժանում՝ անվերահսկելի քանակությամբ։ Դավաճանը առաջինը իրա անվտանգության մասին է մտածում»։
Փաշինյանի խոսքով՝ այս իրավիճակը նաև ընդդիմության ձեռքբերումն է․ «Չնայած ահաբեկչության ուղիղ կոչերին, մեր ընդդիմությունը նույնպես գծեր չի անցել։ Ուզում եմ բարձր գնահատել նաև ընդդիմության այդ պահվածքը։ Հայաստանում «Հոկտեմբերի 27-երի» էջերը փակված են, չի լինի Հայաստանում Հոկտեմբերի 27 և Մարտի 1։ Հայաստանը ժողովրդի իշխանության երկիր է»։
Խոսելով հունիսի 20-ին նախատեսված ընտրությունների մասին՝ վարչապետը նշեց, որ ապրիլին հրաժարական է տալու, որպեսզի ընտրությունները տեղի ունենան։ Վերջում Փաշինյանը ներողություն խնդրեց։
Մանրամասները տեսանյութում՝ նշված հատվածից։