Տան բակում կրակել են հանգիստ շան վրա․ «Դինգո» թիմ

«Դինգո» թիմն ահազանգում է, որ երեկ էլի գրանցվել է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին ահազանգ։

Շանը արնաշաղաղ հասցրել ենն կլինիկա ու վայրկյաններ անց վիրահատություն է սկսվել, որ հնարավոր լիներ կյանքը փրկել։

«Շունը Զովունիում բակի սիրված շունն էր, բոլորը նրան սիրում ու կերակրում էին, մարդամոտ, բարիագույն շուն էր։ Քնում էր խնամողներից մեկի սեփական բակում։ Սակայն առավոտյան նրան գտնում են կիսամահացած արնահոսելիս։
Վիրահատությունից պարզվեց, որ կրակել են, ու կրակել են փորին ու մոտիկից, ինչը նշանակում է, որ շունը եղել է քնած կամ պառկած․․․

Կրակել են մարդու սեփական բակի ներսում․․․

Վիրահատության համար կլինիկային պետք է վճարենք 100․000 դրամ։ Շնորհակալ կլինենք, եթե օգնեք՝ հոգալ նրա ծախսերը»,-նշված է ահազանգի մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել