Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 19-ին հրաման է ստորագրել, որի համաձայն ևս մի հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար բաժանմունք է բացվել։
Հրամանում ասվում է․
«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունում ծավալել կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություն՝ մինչև 150 մահճակալով (110՝ սոմատիկ, 40՝ վերակենդանացում):
Այս բաժանմունքում կազմակերպել միայն կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի հաստատված ախտորոշմամբ պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը:
«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրեն Էդուարդ Բարսեղյանին՝
1) 2021 թվականի մարտի 11-ից Կազմակերպության հիվանդանոցային մասնաշենքում մինչև 150 մահճակալով (110՝ սոմատիկ, 40՝ վերակենդանացում) կազմակերպել միայն կորոնավիրուսի հիվանդության (COVID-19) ախտորոշումը հաստատված պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը,
2) սահմանված կարգով կազմակերպել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումները:
Առողջապահության նախարարության «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանին՝
աջակցել Կազմակերպության տնօրինությանը և համաճարակաբանական ծառայությանը կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորվածսանիտարահամաճարակային անվտանգության միջոցառու մների և ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման գործընթացում:
Հիշեցնենք, որ մարտի 16-ի հրամանի համաձայն էլ
- «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում ծավալվել է կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություններ մատուցող բաժանմունք` 40 մահճակալով:
- «Սպիտակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցային մասնաշենքում տեղակայված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները վերապրոֆիլավորվել է և նույն մասնաշենքում կազմակերպվում է միայն կորոնավիրուսի հիվանդության (COVID-19) ախտորոշումը հաստատված պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը: