Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.
«Ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները երեկ՝ մարտի 26-ին, Թալիշ-Մատաղիս ուղղություններում արդյունք չեն տվել:
ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր որոնումները մեկ ջոկատով շարունակվում են հարավային՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում»: