Երևանի պետական բժշկական համալսարանը հայտնում է․
«Հարգելի դասախոսներ, ուսանողներ,
ԵՊԲՀ ռեկտորատի մարտի 22-ի նիստի որոշմամբ, համավարակային իրավիճակով պայմանավորված՝ մարտի 29-ից մինչև ապրիլի 9-ը, համալսարանը (նաև ԵՊԲՀ քոլեջը) ուսումնական գործընթացը կազմակերպելու է հիբրիդային ձևաչափով, հետևյալ կերպ.
1-3-րդ կուրսերի դեպքում՝ մարտի 29-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում, կենտ համարով խմբերի ուսումնական գործընթացը կիրականացվի առցանց, իսկ զույգ համարով խմբերինը՝ առկա: Ապրիլի 5-ից մինչև ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում, կենտ համարով խմբերի ուսումնական գործընթացը կիրականացվի առկա, իսկ զույգ համարով խմբերինը՝ առցանց:
4-6-րդ կուրսերի դեպքում՝ ցիկլային ձևաչափով ուսումնասիրվող առարկաների պարապմունքների մինչև 30% -ը կիրականացվի առցանց: Ցիկլային ձևաչափով ուսումնասիրվող առարկաների ատեստավորման ձևը չի փոխվում:
Դասընթացների առցանց բաղադրիչը կազմակերպվելու է համաձայն համալսարանում մշակված հիբրիդային ձևաչափով ուսուցման կանոնակարգի:
Սիմուլյացիոն կենտրոնում իրականացվող դասընթացները կազմակերպվելու են առկա ձևաչափով:
Ապրիլի 10-ից հետո ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կներկայացվի ապրիլի 8-ին»։