Ազգային հերոս, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Խաչատրյանը պահանջում ներկայացրել է. «26.02.2021թ. և 15.03.2021թ. ընդունված թիվ 350-Ա և թիվ 2-Ա Հրամաններն անվավեր ճանաչելու, բարենպաստ վարչական ակտ ընդունելու և Տիրան Խաչատրյանին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում վերականգնելուն պարտավորեցնելու, որպես ածանցյալ պահանջ՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի 19.03.2021թ. ընդունված թիվ 830-Ա Հրամանը վերացնելու՝ Տիրան Խաչատրյանին ներառելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի անձնակազմի ցուցակներում և բոլոր տեսակների բավարարումները տրամադրելու պահանջի մասին»:
Գործը մակագրվել է դատավոր Դանիել Դանիելյանին: