Ռուսաստանում ադրբեջանցուն սպանած Արման Առաքելյանն արդեն 10 օր է, ինչ տեղափոխվել է Հայաստան և գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. փաստաբան

Փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն 10 օր է, ինչ մեր հայրենակից Արման Առաքելյանը տեղափոխվել է ՀՀ և գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Ըստ օրենքի Արման Առաքելյանի դատավճիռը պետք է համապատասխանեցվի ՀՀ օրենսդրությանը, մինչ գործը դատարան հանձնելը` համապատասխանեցման համար պետք է թարգմանվի դատավճիռը սակայն այս 10 օրերի ընթացքում դեռևս տեղաշարժ չունենք։ Մի քանի տարբեր հարցումներ և գրություններ եմ ուղղարկել համապատասխան կառույցների։

Արման Առաքելյանի գործի հետ կապված մինչև շաբաթվա վերջ հանդես կգամ հայտարարությամբ, որում մանրամասն կտեղեկացնեմ մեր անելիքների և փոքր ինչ նաև սպասելիքների մասին։

Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց ովքեր աջակցում են Արմանին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել