Բարձրագույն որակավորման կոմիտեն շուտով նոր նախագահ կունենա. ԿԳՄՍ նախարար

Բարձրագույն որակավորման կոմիտեն շուտով նոր նախագահ կունենա: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Հարցին, թե ո՞վ է թեկնածուն, պատասխանեց՝ կլինի կիմանաք:

«Այսօր ավելի հստակ կարող եմ ասել, որ նախարարության գործընթացները գնում են կարգին համապատասխան: Դուր է գալիս դա որևիցե մեր գործընկերոջ, դուր չի գալիս, դա էլ խնդիր է, բայց որ ցանկացած որոշում և գործընթաց պետք է լինի գոյություն ունեցող և գործող բոլոր կարգերին համապատախան, դա փաստ է»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանին պաշտոնից ազատելուց հետո դեռևս այդ պաշտոնում ոչ ոք չի նշանակվել: Նա պաշտոնից ազատվել է 2020 թվականի սեպտեմբերի 24-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել