Ասել եմ՝ ծնողների վրա բանակում ծառայելը նեղություն չլինի, գնացել խուզարկել են զինվորների կացարանները, տնից ինչ կա-չկա ուղարկած՝ առգրավել․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 20-ին, այցելել է Արագածոտնի մարզ, նա կանգառ ունեցավ Ուջան համայնքում, զրուցեց քաղաքացիների հետ՝ ներկայացնելով ներքաղաքական ներկա իրավիճակը՝ պատերազմից հետո։

«Ես էսօր շատ նրբություններ չեմ կարող բացահայտել, բայց ենթադրում եմ՝ ինձ կարձագանքեն, որի արդյունքում ես ստիպված կլինեմ կոնկրետ կետեր, կոնկրետ նախադասություններ, կոնկրետ ձևակերպումներ, կոնկրետ հանգամանքներ բացահայտել։

Մենք կանգնել ենք և մեր ժողովրդի ձգտումները պաշտպանել ենք մինչև ամենավերջին վայրկյանը և մենք պատերազմը դադարեցրել ենք էն ժամանակ, երբ շարունակելն այլևս իմաստ չուներ, այլևս հեռանկար չտեսանք։ Եվ խնդիր էր դրված մեր 25-30 հազար զինվորների կյանքը, բառիս բուն իմաստով, փրկել, մեր զինվորներին շրջափակման վտանգից ազատել։

Գիտեք, 5 ամիս շատ մարդիկ, հարգելի մարդիկ և ամենատարբեր շրջանակներ ինձ մեղադրում են դավաճանության մեջ։ Շատ կարևոր է մի հարց տալ՝ իսկ ինչու՞մ է արտահայվել դավաճանությունը, ո՞րն է դավաճանությունը։ Մեզ միևնույն ժամանակ մեղադրում են հողերը և՛ հանձնելու մեջ, և՛ չհանձնելու մեջ։ Մենք կանգնել ենք էնքան ժամանակ, մինչև հնարավոր էր կանգնել։ Եվ մենք որոշում ենք կայացրել էն ժամանակ, երբ որոշումը պետք էր կայացնել, հակառակը կլիներ ավելի մեծ աղետ։ Սա է ճշմարտությունը։

Մեզ ասում ենէս դավաճանական իշխանությունը պետք է հեռանա․ հարց՝ իսկ ի՞նչ է արվելու էս պատմության մեջ, հեռացուցմի հետո։ Էդ փաստաթուղթը, որ մենք ստորագրել ենք շատ ծանր, շատ դաժան․․․ ի՞նչ, ճղելու՞ եք, հրաժարվելու՞ եք, ասում են՝ չէ, որովհետև դա կլինի աղետ։ Հետևաբար դրա չստորագրելն էլ կլիներ աղետ, ավելի մեծ աղետ»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իրենց մեղադրում են ԶՈՒ-ում 2018 թվականից սկսած լուծելու այնպիսի հարցեր, որոնք չէին լուծվել 20-25 տարի։

«Բա 2018 թվականի դրությամբ մեր բանակում պիտի վարտիքի ու անդրավարտիքի խնդիր լինե՞ր, ուտելիքի խնդիր լինե՞ր, զինվորի արձակուրդ գնալու խնդիր լինե՞ր։ Էսօր մարդիկ կան, մեծ-մեծ խոսում են, երբ ես հրավիրել եմ, ասել եմ՝ մենք մեր զինվորին սնունդով, հագուստով ապահովելու հնարավորություն ունե՞նք, ինձ ասել են՝ ոչ մի խնդիր չկա։ Ասել եմ՝ ծնողների վրա բանակում ծառայելը նեղություն չլինի։ Նրանց ռեակցիան գիտե՞ք որն է եղել․ խուզարկել են զինվորների կացարանները, տնից ինչ կա-չկա ուղարկած՝ առգրավել»,-ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել