Առաջիկա երկու ամիսների ընթացքում Ջավախքի երեք համայնքներում Արմաթ ինժեներական լաբորատորիաներ կներդրվեն

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և Ջավախքին աջակցություն հիմնադրամ – ՋԱՀ-ի միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է առաջիկա երկու ամիսների ընթացքում Ջավախքի Ծխալթբիլա, Օլավերդի և Նինոծմինդա համայնքներում ներդնել Արմաթ ինժեներական լաբորատորիաներ։

Համագործակցության արդյունքում անվճար ինժեներության դասընթացներին կկարողանա մասնակցել շուրջ 250 երեխա:

Ի դեպ այժմ Ջավախքի 4 բնակավայրերում արդեն գործում են 4 Արմաթ լաբորատորիաներ (Ախալքալաք, Հեշտիա, Դամալա, Ախալցխա):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել